14:46 | 10.05.12 | Նորություններ | 2360

ՀՊՃՀ-ն կազմակերպում է մաթեմատիկայի եւ ֆիզիկայի անվճար դասընթացներ դիմորդների համար

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը 2012թ. բակալավրական կրթական ծրագրով ընդունելության դիմորդների համար, ընդունելության գործընթացին զուգահեռ, մինչեւ մայիսի 30-ը կազմակերպում է անվճար դասընթացներ «մաթեմատիկա» եւ «ֆիզիկա» առարկաներից:

Դասընթացները վարում են ՀՊՃՀ Ֆիզիկայի եւ Ընդհանուր մաթեմատիկական կրթության ամբիոնների լավագույն դասախոսները:

«Մաթեմատիկա» առարկայի դասընթացները տեղի կունենան չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին` ժամը 15.00-ին, ՀՊՃՀ 12-րդ մասնաշենքում (12103 լսարան), իսկ «ֆիզիկա» առարկայինը` երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին` ժամը 15.00-ին, ՀՊՃՀ 9-րդ մասնաշենքում (9406 լսարան):

Խմբերում ընդգրկվելու համար դիմորդները կարող են դիմել ՀՊՃՀ Ընդունող հանձնաժողով (2-րդ մասնաշենք, Տերյան 105):