09:37 | 26.04.12 | Նորություններ | 955

Հայ-Հնդկական կենտրոնում կանցկացվեն Web-տեխնոլոգիաների եւ անգլերենի դասընթացներ

Երեւան/Մեդիամաքս/. Հայ Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում մայիսի 7-ից   իրականացվելու է Web Technologies training with HTML 5 and CSS 3 դասընթացը:

Բացի այդ, կենտրոնում կանցկացվեն նաեւ անգլերեն լեզվի արագացված դասընթացներ սկսնակների համար, որոնց նպատակն է կարճ ժամանակահատվածում ուսանողներին բարձր մակարդակի գործնական և պրակտիկ անգլերեն լեզվի  գիտելիքներ փոխանցումը, հայտնել են Հայ-Հնդկական կենտրոնում:

Դասընթացներին գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել  http://www.aitc.am/eng/online_registration/  և լրացնել օնլայն մասնակցության հայտերը  մինչև ս. թ.  մայիսի 6-ը (Web Technologies training with HTML 5 and CSS 3 դասընթացի համար) եւ մինչեւ մայիսի 13-ը (անգլերենի համար): Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար կարելի է զանգահարել 010 556810 հեռախոսահամարով:
 
Դասընթացները տեղի կունենան Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում՝  Երևանի Պետական Համալսարան, Մաթեմատիկայի և Մեխանիկայի ֆակուլտետ, 1-ն հարկ: