15:21 | 25.04.12 | Նորություններ | 3195

Օրանժ Արմենիա-ի բաժանորդը կմեկնի ԱՄՆ

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր հայտնի է դարձել Օրանժ Արմենիա-ի բաժանորդը, ով ստացել էր ապրիլի 16-ից 22-ը ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:

Նա Արտաշատում բնակվող Արմեն Ստեփանյանն է, ում զանգահարել էր ԱՄՆ-ում բնակվող իր քույրը: Արմեն Ստեփանյանը կստանա Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու օդանավի երկու տոմս, հայտնել են ընկերությունում:

«Շնորհավորում ենք Արմենին, որն արդեն երկրորդ բաժանորդն է, ով անակնկալ ճամփորդություն է ստանում Orange-ից: Մոտակա շաբաթների ընթացքում մենք շարունակելու ենք ամեն երկուշաբթի օրվանից հաշվել մուտքային միջազգային զանգերը, այնպես որ դեռ շատ հաջողակներ են գրացվելու: Մեր մյուս բաժանորդներին պարզապես խորհուրդ կտանք խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Մինչեւ հունիսի 3-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տեւողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի երկու տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Ապրիլի 9-ից 15-ի շաբաթվա 50,000-րդ միջազգային զանգը բաժին էր ընկել Ժաննա Բայանդուրյանին, ով արդեն մեկնել է Ռուսաստան: