13:46 | 19.04.12 | Նորություններ | 3533

    10 օրից կգործարկվի վճարումների պետական էլեկտրոնային համակարգը

    Երեւան: Մեդիամաքս: 10 օրից ՀՀ կառավարությունը կգործարկի վճարումների պետական էլեկտրոնային համակարգը, որի շնորհիվ քաղաքացիները կկարողանան 1500 տարբեր տեսակի վճարումներ կատարել էլեկտրոնային եղանակով:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

    Նրա խոսքով, այսուհետ ինտերնետի միջոցով, օգտվելով ArCa եւ MasterCard քարտերից, քաղաքացին կկարողանա իրականացնել ցանկացած պետական ծառայության, տուգանքի կամ պետտուրքի վճարումը՝ սկսած Ճանապարհային ոստիկանության տույժից եւ վերջացրած աղբահանության համար վճարմամբ:

    Վճարումների պետական էլեկտրոնային համակարգից հնարավոր կլինի օգտվել e-payments.am կայքէջի միջոցով: