15:48 | 18.04.12 | Նորություններ | 3229

ԱրմենՏել-ն ընդլայնում է ֆիքսված հեռախոսների տեսականին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) ընդլայնել է իր խանութներում վաճառվող ֆիքսված հեռախոսների տեսականին:

Ապրիլի 17-ից Beeline վաճառքի և սպասարկման բոլոր գրասենյակներում հաճախորդները կարող են ձեռք բերել ֆիքսված կապի նոր ռադիոհեռախոսներ  Panasonic KX-TG1100 և Panasonic KX-GT1611 14700 դրամ և 15600 դրամ համապատասխանաբար:

Մինչ այդ հաճախորդներին հասանելի էին նաև ամրակցված հեռախոս Panasonic KXTS 500` 7000 դրամ արժողությամբ և ռադիոհեռախոս Panasonic KXTG1311 19500 դրամ արժողությամբ: Երաշխիքային ժամկետը ֆիքսված կապի բոլոր հեռախոսների համար մեկ տարի է: