15:26 | 17.04.12 | Նորություններ | exclusive 839

Մի շարք հայկական բանկեր դադարեցրել են Google Adsense-ի չեկերի կանխիկացումը

Երեւան/Մեդիամաքս/. Մի շարք հայկական բանկեր դադարեցրել են Google-ի կողմից Google Adsense գովազդային համակարգով կուտակված գումարների համար վճարված CityBank-ի դեպոզիտային չեկերի կանխիկացումը:

Չեկերի կանխիկացման դադարեցումը Մեդիամաքս-ին հաստատել են Արդշինինվեստբանկում եւ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում:

Մեկնաբանելով կանխիկացումների դադարեցումը, Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում հայտնել են, որ Google Adsense-ի կողմից դուրս գրված CityBank-ի չեկերը բանկի կողմից բարձր ռիսկային են ճանաչվել, «քանի որ այս չեկերի միջոցով տեղի է ունենում ինտերնետ-միջավայրում մատուցված ծառայությունների դիմաց վճարում, իսկ վերջինս միշտ կապված է ռիսկերի հետ»:

Վերոհիշյալ չեկերի կանխիկացումը շարունակում է իրականացնել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը: Այնտեղ Մեդիամաքս-ին հայտնել են, որ նախկինում կանխիկացվող բոլոր տեսակի չեկերը շարունակում են ընդունվել բանկի կողմից: