10:09 | 10.04.12 | Նորություններ | 1406

Հայ-հնդկական կենտրոնում կմեկնարկի Java եւ Android դասընթացների վերջին փուլը

Երեւան/Մեդիամաքս/. Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում ապրիլի 16-ին կմեկնարկի Java Տեխնոլոգիաներ սկսնակների համար եւ Android դասընթացների վերջին փուլը:

Գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել  http://www.aitc.am/eng/online_registration/   և լրացնել օնլայն մասնակցության հայտը մինչև ապրիլի 15, 2012: Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար զանգահարել 010 556810 հեռախոսահամարով:

Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը տեղակայված է Երևանի պետական համալսարանում, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի շենքում: