17:07 | 06.04.12 | Նորություններ | 1092
Երեւան/Մեդիամաքս/. Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կանցկացնեն մասնագիտական անգլերենի, տեղեկատվական անվտանգության եւ գրաֆիկական դիզայնի դասընթացներ:
Դասընթացները տեղի կունենան Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում (Երևանի Պետական Համալսարան, Մաթեմատիկայի և Մեխանիկայի ֆակուլտետ, 1-ին հարկ)`բարձրակարգ մասնագետների կողմից, հայտնել են Հայ-հնդկական կենտրոնում:
Գրանցվելու համար անհրաժեշտ է այցելել այստեղ և լրացնել օնլայն մասնակցության հայտը մինչև ապրիլի 15-ը: Ավելի մանրամասն ինֆորմացիայի համար կարելի է զանգահարել 010 556810 հեռախոսահամարով: