13:04 | 29.03.12 | Նորություններ | 1381

Հայ-հնդկական կենտրոնում կանցնի Android թեմայով սեմինար

Երեւան/Մեդիամաքս/. Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը կանցկացնեն սեմինար Android թեմայով:
 
Սեմինարը տեղի կունենա Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնում (ԵՊՀ Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ, 1-ին հարկ), ս.թ. ապրիլի 6-ին, ժամը 17.00-18.00-ը, հայտնել են Հայ-հնդկական կենտրոնում:
 
Մասնակցությունն անվճար է: Մասնակցության հաստատումը պարտադիր է: Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչեւ ապրիլի 5-ը՝ դիմելով Հայ-հնդկական կենտրոն:
 
Մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Տեղերը սահմանափակ են: