14:23 | 15.03.12 | Նորություններ | 2867
Երեւան/Մեդիամաքս/. 2012թ. ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Orange-ը մեկնարկել է իր առաջին համաեվրոպական մրցույթը` հնարավորություն ընձեռելով ֆուտբոլասերներին աջակցել իրենց սիրելի թիմերին:
Orange Ֆուտբոլասերների գավաթը մեկնարկել է www.supporterscup.orange.com կայքում, որտեղ գրանցվելով եւ անցկացվող խաղ-մրցույթներին մասնակցելով, ֆուտբոլասերները կստանան մրցանակներ` հեռախոսներ, ֆուտբոլային ատրիբուտիկային վերաբերող ապրանքներ, ֆուտբոլային հանդիպումներին ներկա գտնվելու հնարավորություն:
Orange Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն ասել է, որ տասնյակից ավելի առաջարկներն ու նախաձեռնությունները ուղղված են լինելու Orange-ի բոլոր տեսակի բաժանորդներին:
“Տեղային առաջարկներն ու ծառայությունները ուղղված են լինելու թե կանխավճարային, թե հետվճարային, թե ինտերնետ բաժանորդներին: Բացի այդ` մուլտիմեդիա ծառայության միջոցով մրցույթներին մասնակցելու եւ խաղերն իրական ժամանակահատվածում դիտելու հնարավորություն կստանան նաեւ ոչ բաժանորդները”,-ասել է նա:
Orange Ֆուտբոլասերների գավաթի գլխավոր մրցանակը ֆուտբոլասերներին` VIP ավտոբուսով ճանապարհորդությունն է դեպի Վարշավա եւ Կիեւ` մասնակցելու առաջնության առաջին եւ եզրափակիչ խաղերին: