17:56 | 14.03.12 | Նորություններ | 882
Երեւան/Մեդիամաքս/. Մարտի 16-ին ժամը 13.00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում Մայքրոսոֆթ ընկերության արտադրանքի հայերեն թարգմանության թեմայի շուրջ:
Միջոցառման նպատակն է ավելի լայն մասնագիտական շերտեր ներգրավել այս գործընթացին եւ բարձրացնել թարգմանության որակը, հայտնել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:
Միջոցառմանը ելույթ կունենան «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախագահ Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:
Միջոցառումը բաց է բոլոր շահագրգիռ անձանց համար։
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հասցեն է Տերյան 105, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի 10-րդ մասնաշենք, 6-րդ հարկ: