14:21 | 15.03.12 | Նորություններ | 1038

    Աշխատանքներ են տարվում հայատառ SMS-հաղորդագրություններ ուղարկելու եւ ստանալու ուղղությամբ

    Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում աշխատանքներ են տարվում հայերեն լեզվով SMS-հաղորդագրություններ ուղարկելու եւ ստանալու ուղղությամբ:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ կառավարության նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասել է, որ վարչապետի հանձնարարությամբ քննարկումներ են կազմակերպվել դաշտում 3 բջջային օպերատորների հետ:

    «Լուծումները, կարծես թե, գտնվում են, վերջնական կտեղեկացնեմ 15 օր անց, թե ի՞նչ է քայլեր է պետք իրականացնել այդ խնդիրը լուծելու համար», - ասել է նա:

    Ռոբերտ Նազարյանի խոսքով, հայկական կողմը, մասնավորապես, պետք է դիմի Հեռահաղորդակցության միջազգային միությանը (ITU), որպեսզի վերջին սարքավորումներ արտադրող ընկերություններին համապատասխան հանձնարարական տա: