13:27 | 14.03.12 | Նորություններ | 1306

Գործարկվել է Երեխաների իրավունքների ինտերակտիվ հարթակը

Երեւան: Մեդիամաքս: “Երիտասարդական նվաճումներ” կրթական ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ այսօր գործարկել է Երեխաների իրավունքների ինտերակտիվ հարթակը (www.ashakert.am):

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, “Երիտասարդական նվաճումներ” ՀԿ-ի փոխնախագահ Անդրանիկ Մարտիրոսյանն ասել է, որ ինտերակտիվ հարթակում ներգրավված են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 30 միջնակարգ եւ ավագ դպրոցներում գործող աշակերտական խորհուրդները, ուսուցիչները եւ աշակերտները:

Նրա խոսքով, ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն բարձրաձայնել իրենց հուզող հարցերը, քննարկումներ կազմակերպել եւ դիմել համապատասխան կառույց խնդիրների լուծման ակնկալիքով:

Այս պահին ծրագրի շրջանակներում ՀԿ-ն համագործակցություն է հաստատում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ:

“Քննարկումները կարող են ծավալվել տարբեր թեմաների շուրջ` սկսած դրամահավաքից դպրոցներում մինչեւ ավելի անձնական հարցեր, օրինակ, բռնությունը ընտանիքում”,- ասել է ՀԿ փոխնախագահը: