Անուշ Բեգլոյանը, Իգոր Կլիմկոն ու Արա Թադեւոսյանը
13:40 | 13.03.12 | Նորություններ | 2039
Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ի “Երեւան. XX դար” նախագիծը երիտասարդ երեւանցիներին կփոխանցի մայրաքաղաքի շունչը եւ արժեքները, այսօր Երեւանում ասել է “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
“Նախագծի նպատակն է նախ եւ առաջ ներկայացնել քաղաքի միջավայրը` համալիր մոտեցում ցուցաբերելով յուրաքանչուր “հերոսին”,- նախագծի գործարկմանն ասել է Մեդիամաքս-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:
Նա նշել է, որ կայքում լուսանկարների, տեսանյութերի տեղադրումն իրականցվել է հեղինակային իրավունքների խստիվ պահպանմամբ:
Այսօր նախագծի շրջանակներում ներկայացվել է առաջին հերոսը` Երեւանի Փակ Շուկան:
ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն կարեւորել է նախագծի գործարկումը` նշելով, որ այն թույլ է տալիս երիտասարդ սերնդի երեւանցիներին փոխանցել XX դարի 40-80-ական թթ.-ի Երեւանի շունչը եւ արժեքները:
“Ուրախ եմ, որ մեր ընկերությունը հանդես է գալիս որպես այս նախագծի գլխավոր գործընկեր: Կարծում եմ, որ նախագիծը կնպաստի, որպեսզի մարդիկ ավելի մեծ սիրով վերաբերեն Երեւանին”,- ասել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրենը: