10:30 | 13.03.12 | Նորություններ | 3830
Երեւան/Մեդիամաքս/. Telcell վճարային համակարգը հայտարարել է նոր ծառայության մեկնարկի մասին, որը թույլ է տալիս ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարել ավտոճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանքները, որոնք գրանցվել են արագության եւ տեսամոնիտորինգի կառավարման համակարգի միջոցով:
Ինչպես այսօր հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, Telcell տերմինալների միջոցով տուգանքի վճարման գործընթացը մեկ րոպեից ոչ ավել է տեւում: Տուգանքի վճարման համար վճարողը պետք է տերմինալ մուտքագրի վարչական տուգանքի որոշման մեջ նշված 12-նիշանոց ՊԻՆ-կոդը: Տուգանքը վճարելուց հետո վճարողի բջջային հեռախոսին SMS-ծանուցում է գալիս:
Վճարման նման եղանակի դեպքում հարկ չկա տուգանքի վճարման մասին տվյալները տրամադրել Ճանապարհային ոստիկանության բաժանմունքին, վճարման մասին տեղեկատվությունը կստացվի ոստիկանության վարչության կողմից ավտոմատ կերպով:
Տեղեկանք. համակարգի կողմից դուրս գրված ակտը 17 օրվա ընթացքում ուղարկվում է տրասնպորտային միջոցի սեփականատիրոջ հասցեով, համապատասխան վճարումը հարկավոր է կատարել 30 օրվա ընթացքում, օրվա ցանկացած ժամին Telcell-ի եւ MegaPay-ի վճարման 800 կետերից մեկի միջոցով: