17:06 | 12.03.12 | Նորություններ | 3462

ԱրմենՏել-ը գործարկել է «SMS-մարաթոն» ծառայությունը

Երեւան/Մեդիամքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է  «SMS-մարաթոն» ծառայության մեկնարկի մասին կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:

Ծառայությունը հնարավորություն է ընձեռում ուղարկել կարճ հաղորդագրություններ Հայաստանի բոլոր բջջային ցանցերին` կես գնով, սկսած օրվա 3-րդ SMS-ից: Օրացուցային օրվա ընթացքում առաջին երկու SMS հաղորդագրությունները կտարիֆիկացվեն ըստ բաժանորդի գործող սակագնային փաթեթի: «SMS-մարաթոն» առաջարկը գործում է մինչև 2012թ-ի մայիսի 31-ը, հայտնել են ընկերությունում:

«SMS-մարաթոն» ծառայությունը` մատչելի և հարմար շփման հնարավորություն է պահանջված բոլորի կողմից, հատկապես տոն օրերին, երբ կտրուկ աճում է SMS ծառայությունների օգտագործումը», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«SMS-մարաթոն» ծառայությունը կարելի է ակտիվացնել նշված տարբերակներից մեկով. ուղարկելով «20» տեքստով SMS հաղորդագրություն 0674 համարին, զանգահարելով 067420 համարին կամ ուղարկելով *110*20# հրահանգը: Ծառայության միացման վարձը 150 դրամ է, բաժանորդային վարձը` օրը 5 դրամ:

«SMS-մարաթոն» ծառայությունից կարող են օգտվել կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները, բացի «Շարժական ինտերնետ», «Ուլտրա», «Բարի գալուստ» և «ZrO» սակագնային փաթեթների բաժանորդներից: