ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
14:32 | 10.03.12 | Նորություններ | 797
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ 2007 թվականի համեմատ Հայաստանում 2.5 անգամ ավելացել է տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ծավալը` կազմելով $ 205 մլն:
ՀՀ նախագահն այդ մասին ասել է` այսօր ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համագումարում:
Նախագահն ասել է, որ 82 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների քանակը` 2011 թվականին կազմելով շուրջ 300 եւ ապահովելով մոտ 7 հազար աշխատատեղ:
«Բարձր որակավորում պահանջող եւ տեխնոլոգիատար ապրանքների արտահանման տեսակարար կշիռն արտահանվող արդյունաբերական ապրանքների կառուցվածքում 2007-2010 թվականների ընթացքում աճել է 1.4 անգամ: Ընդ որում, նույն ժամանակաշրջանում Ադրբեջանի եւ Վրաստանի համանուն աճերը կրկնակի, իսկ Թուրքիայինը` 1.6 անգամ զիջում են Հայաստանի աճի մեծությանը», - ասել է Սերժ Սարգսյանը: