17:36 | 07.03.12 | Նորություններ | 1549

ԱրմենՏել-ը խաղարկում է USB-մոդեմներ եւ անվճար շարժական ինտերնետ

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Ամենագեղեցիկն իմ աչքերով» մրցույթի անցկացման մասին:

Մրցույթի հաղթողները որպես մրցանակ կստանան USB-մոդեմներ եւ “Դրայվ-10”, “Դրայվ-5”, “Դրայվ-1” սակագնային փաթեթներ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար համապատասխանաբար, հայտնել են ընկերությունում:

«Կանանց տոների նախաշեմին մենք որոշեցինք անակնկալ մատուցել մեր բաժանորդներին: Մասնակցեք այս մրցույթին, կիսվեք մեզ հետ գեղեցիկի տեսլականով, շնորհավորեք միմյանց եւ ստացեք հնարավորություն մեկ տարի շարունակ անվճար օգտվել Beeline շարժական ինտերնետից», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ում 18 տարին լրացել է, եւ ովքեր Beeline Armenia էջի երկրպագու են: Սույն թվականի մարտի 7-ի ժամը 17:00-ից մինչեւ մարտի 13-ի ժամը 12:00-ն Pr@Beeline.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք լուսանկար, նկար, հեղինակային հոլովակ կամ բոլորը մեկում “Ամենագեղեցիկն իմ աչքերով”  թեմայով: Բոլոր այն աշխատանքները, որոնք կբավարարեն մրցույթի պահանջներին, մարտի 13-ին կտեղադրվեն Beeline Armenia  էջում: Այն աշխատանքները, որոնք մինչեւ մարտի 20-ը, ժամը 12:00-ն կհավաքեն ամենաշատ Like, կճանաչվեն մրցույթի հաղթողներ:

Էլեկտրոնային նամակում հեղինակը պետք է անպայման նշի Facebook-ում իր անձնական էջի հասցեն: Բոլոր նրանք, ովքեր կուղարկեն գոնե մեկ աշխատանք, կհամարվեն մրցույթի մասնակիցներ եւ դրանով իսկ կընդունեն մրցույթի բոլոր պայմանները, որոնք ներկայացված են Facebook սոցիալական ցանցի Beeline Armenia էջում՝ http://www.facebook.com/beeline.am: