12:30 | 07.03.12 | Նորություններ | 1660

Facebook-ը խափանումից հետո վերականգնել է աշխատանքը

Երեւան/Մեդիամաքս/. Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը վերականգնել է շուրջ երկու ժամ խափանված իր աշխատանքը, հայտնել են ՌՒԱ Նովոստի-ին ընկերության մամուլի ծառայությունից:

Facebook-ի ներկայացուցիչները չեն պարզաբանել, թե ինչի հետ է կապված եղել ծառայության աշխատանքի խափանումը: Երկու ժամվա ընթացքում ամբողջ աշխարհի օգտատերերի մի մասը չեր կարողանում մուտք գործել ինչպես կայքի վեբ, այնպես էլ բջջային տարբերակ: 

Facebook-ի աշխատանքում փախանման պատճառով անհանգստացած օգտատերերը Twitter միկրոբլոգում ակտիվորեն քննարկում էին ծառայության խափանումը, ինչի շնորհիվ ծառայության ամենակարեւոր թեմաներից դարձավ #facebookdown հեշթեգը: