11:49 | 07.03.12 | Նորություններ | 744

Արմենտել-ը 2011-ին Սփյուռ տեղեկատուով առավել շատ հարցված կազմակերպությունն է

Երեւան/Մեդիամաքս/. Արմենտել ընկերությունը գլխավորում է 2011 թվականի ընթացքում Սփյուռ հեռախոսային տեղեկատուով (51 9999 և 09000 9999) 20 առավել շատ հարցված կազմակերպությունների ցանկը:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են Սփյուռ-ում, Արմենտել-ն անցյալ տարվա ընթացքում հարցվել է 27 007 անգամ:

20 առավել հարցվածների ցանկում ընդգրկված են նաեւ Յուքոմ-ը (8 501 հարցում) եւ Օրանժ Արմենիան (7 648 հարցում):