09:50 | 06.03.12 | Նորություններ | 1982

Facebook-ը Windows-ի համար կգործարկի դեսքթոփային Messenger հավելված

Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ը Messenger ակնթարթային հաղորդագրությունների ծառայության հավելված է գործարկում Windows-ով աշխատող համակարգիչների համար: 

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Windows-ի համար Facebook Messenger հավելվածը, որը վերջին երեք ամսվա ընթացքում բետա-թեստավորման փուլում էր գտնվում` մոտակա շաբաթների ընթացքում հասանելի կլինի Windows 7-ով աշխատող համակարգիչների համար: Այն թույլ կտա Facebook-ի ընկերների հետ հաղորդագրություններով փոխանակվել` առանց կայք այցելելու: Հավելվածը նաեւ թույլ կտա ծանուցումներ ստանալ:

Facebook-ի ներկայացուցիչները հայտնել են Mashable-ին, որ աշխատանքներ են տարվում նաեւ Apple-ի համար Messenger հավելված ստեղծելու ուղղությամբ, սակայն գործարկման ժամկետները դեռեւս չեն նշվում: