15:37 | 05.03.12 | Նորություններ | 3198

Գործարկվում է զեղչային Ucom-Paradox քարտ

Երեւան: Մեդիամաքս:Բոլոր նրանք, ովքեր մարտի 8-ից ապրիլի 7-ը կդառնան Ucom-ի բաժանորդ, կարող են ստանալ նվեր Ucom–Paradox զեղչային քարտ:

Այս հնարավորություն կտա օգտվել Հայաստանում գործող ավելի քան 200 խանութներում եւ ժամանցի կենտրոններում տրամադրվող զեղչերից եւ հատուկ առաջարկներից:

Ucom-Paradox քարտի հետ բաժանորդին կտրամադրվեն ուղեցույց-գրքույկներ, որոնք պարունակում են անհրաժեշտ տեղեկատվություն քարտը սպասարկող ընկերությունների տրամադրած զեղչերի եւ հատուկ առաջարկների մասին: