17:50 | 05.03.12 | Նորություններ | 2538
Երեւան: Մեդիամաքս:Այսուհետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Անձնական» հետվճարային սակագնային պլանի ամսավճարը կկազմի 7 500 դրամ` նախկին 10 000-ի փոխարեն:
200 րոպե ներառված խոսելաժամանակը, որը նախկինում տրամադրվում էր ՀՀ այլ ցանցեր զանգահարելու համար, այժմ կարելի է օգտագործել նաեւ 374 97 բջջային եւ 374 47 քաղաքային ցանցեր, ինչպես նաեւ դեպի Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա զանգահարելու համար: Ներառված ինտերնետի ծավալն այժմ կազմում է 500 ՄԲ` նախկին 200-ի փոխարեն:
Ներառված խոսելաժամանակից օգտվելու համար Ռուսաստան, ԱՄՆ եւ Կանադա անհրաժեշտ է զանգահարել «Հեռազանգ» ծառայության միջոցով:
«Անձնական» սակագնային պլանն առաջարկում է գին/արժեք ամենաօպտիմալ հարաբերակցությունը` հիմնվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին կարիքների գնահատման հետազոտության արդյունքների վրա, նշեցին ընկերությունում: