13:22 | 24.02.12 | Նորություններ | 2078
Երեւան/Մեդիամաքս/. Առավել ճանաչված Android հավելումները ԱՄՆ-ում միջինը 2,5 անգամ ավելի թանկ արժեն, քան Apple-ի iPhone-ների համար նախատեսված ծրագրերը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստի-ն` վկայակոչելով Canalys ընկերության տվյալները, ԱՄՆ-ում Android Market-ի 100 լավագույն հավելումներն արժեն $374,37 կամ մեկ հավելման դիմաց միջինը $3,74: iPhone-ի համար նախատեսված Apple App Store-ի նմանատիպ 100 լավագույն հավելումների գինը կազմում է $147, կամ մեկ ծրագրի դիմաց միջինը $1,47:
Android Market-ի եւ Apple App Store-ի գների զգալի տարբերությունը առկա է ոչ միայն ԱՄՆ շուկայում, այլեւ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում եւ Սինգապուրում, ասվում է Canalys-ի հաղորդագրությունում: