13:18 | 24.02.12 | Նորություններ | 2765

Apple-ը խոստանում է ապրանքներ, «որոնք կշրջեն գիտակցությունը»

Երեւան/Մեդիամաքս/. Apple-ն աշխատում է սկզբունքորեն նոր ապրանքների ստեղծման վրա, որոնց թողարկումը սպասվում է 2012-ին, բաժնետերերի տարեկան ժողովում հայտարարել է ընկերության ղեկավար Ջիմ Կուկը:

«Համոզված եղեք, որ այս տարի մենք լարված աշխատանք ենք կատարում, որպեսզի տարին լինի անհավանական, իսկ որոշ սպասվող ապրանքներ կշրջեն մեր «գիտակցությունը»», - հայտարարել է Կուկը, ում խոսքերը մեջբերում է Forbes ամսագրի վեբ-կայքը:

ՌԻԱ-Նովոստի-ն նշում է, որ հայտարարությունն արվել է Սթիվ Ջոբսի ծննդյան օրվա նախօրեին: