13:15 | 24.02.12 | Նորություններ | 2669

Orange-ի վեբկայքն արդեն հասանելի է մոբայլ տարբերակով

Երեւան/Մեդիամաքս/. Այսօրվանից Orange Արմենիան գործարկել է իր պաշտոնական վեբ-կայքի շարժական տարբերակը` m.orangearmenia.am:

Այս տարբերակում այցելուները կարող են գտնել Orange-ի վերջին նորությունները, ինչպես նաեւ տեղեկություններ հիմնական ծառայությունների, սակագների, սարքերի ու հեռախոսների մասին:

Մոբայլ տարբերակը հասանելի է հայերեն եւ անգլերեն լեզուներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ հեռախոսներ դեռ հնարավորություն չեն տալիս հայատառ կայքէջեր ընթերցել, Orange-ն իր մոբայլ վեբ կայքի հայերեն տարբերակն առաջարկում է երկու էջով: Հայատառ հայերենով էջին զուգահեռ կարելի է նաեւ նույն բովանդակությունը կարդալ լատինատառ տառադարձմամբ: