11:31 | 14.02.12 | Նորություններ | 2807

Անակնկալ սիրահարներին`ՎիվաՍել-ՄՏՍ-ից

Երեւան/Մեդիամաքս/. Սիրո տոների առթիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս կանխավճարային բաժանորդներին մեկ ամիս շարունակ անսահմանափակ շփվել իրենց սիրելիների հետ:

Փետրվարի 13-ին կամ 14-ին բաժանորդները կարող են ընտրել մեկ սիրելի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից` ուղարկելով *114*հեռախոսահամար# հրահանգը, եւ մինչեւ մարտի 14-ը անվճար զանգահարել տվյալ համարի բաժանորդին:

Հրահանգն ուղարկելիս գանձվում է 350 դրամ:

«Սիրում եմ…» կանխավճարային սակագնային պլանի եւ «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդները չեն կարող մասնակցել ծրագրին:

Որպես սիրելի համար հնարավոր չէ ընտրել «Սիրում եմ…» սակագնային պլանի եւ կորպորատիվ փաթեթների հեռախոսահամարներ: