10:17 | 21.01.12 | Նորություններ | 761

2011-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին հատկացրել է 120 մլն դրամ

Երեւան/Մեդիամաքս/.Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը 2011 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից շուրջ 120 մլն դրամի աջակցություն է ստացել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ասել է հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը՝ ամփոփելով 2011-ին իրականացված ծրագրերը:

Նրա խոսքով, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ 2011 թվականին իրականացվել է 20-ից ավել նախագիծ:

“Ամեն տարի մեր հիմնադրամն ավելացնում է էկոլոգիական կրթությանը վերաբերվող նախագծերի քանակը”, - ասել է նա:

Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս տարվա գլխավոր նախագծերից է “SOS մշակույթ” ծրագիրը, որի նպատակն է հայկական մշակութային արժեքների պահպանումը սահմանամերձ տարածքներում:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը գործում է 2001 թվականից: