Երեւան/Մեդիամաքս/. Մոբայլ լուծումների տարածաշրջանային mLab լաբորատորիան Հայ-հնդկական գերազանցության կենտրոնի հետ համատեղ սկսում է «Մոբայլ վեբ ծրագրավորման» դասընթացը, որը կտեւի հունվարի 30-ից մարտի 8-ը:
Դասընթացը բաղկացած է 2 մասից, որոնցից առաջինը սկսնակների համար է, երկրորդը՝ մասնագետների: Դասընթացների ընդհանուր տեւողությունն է՝ 36-ական ժամ:
Մասնագետների համար նախատեսված հատվածը սկսնակների համար նախատեսված հատվածի շարունակությունն է, դասընթացները կվարի փորձառու ծրագրավորող և դասախոս Շահեն Գասպարյանը, Մեդիամաքս-ին հայտնել են mLab-ում:
Դասընթացի մասնակիցները կսովորեն մշակել մոբայլ աշխատածրագրեր՝ օգտագործելով HTML5 առանձնահատկությունները և դրանք համատեղելով JavaScript և CSS3-ի հետ.
Դասընթացները կանցկացվեն երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ 18:00-ից 21:00-ն, Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մասնաշենք):
Սկսնակների եւ մասնագետների համար դասընթացների արժեքը կազմում է 10.000-ական դրամ:
Գրանցվելու համար լրացված դիմումի հայտը ( կարելի է բեռնել www.mlabeca.com կայքից) անհրաժեշտ է ուղարկել info@mlab.am եւ mlab@eif.am էլ. հասցեով կամ բերեք տպված եւ լրացված հայտը: