16:59 | 20.01.12 | Նորություններ | 3798

ՎիվաՍել-ՄՏՍ-ում մեկնարկում է MTS Ego սմարթֆոնների վաճառքը

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մեկնարկել է Android օպերացիոն համակարգով աշխատող MTS Ego սմարթֆոնների վաճառքը:

Սմարթֆոնն ունի 4.3” սենսորային էկրան, 800 ՄՀց արագագործության պրոցեսոր և 5 ՄՊ տեսախցիկ, հայտնել են ընկերությունում:

MTS Ego-ի արժեքն է 149000 դրամ: Հեռախոսի գնորդները կարող են մասնակցել «Սմարթ բոնուս» ծրագրին և ստանալ 149000 դրամ բոնուս (անվճար խոսելաժամանակ), որը կարելի է օգտագործել 1 տարվա ընթացքում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Յունիբանկի» համագործակցության շրջանակներում հեռախոսը կարելի է ձեռքբերել ապառիկ` հետևյալ պայմաններով.

Ամսական վճար

12 ամիս    13 660 դրամ;
18 ամիս      9 507 դրամ;
24 ամիս      7 439 դրամ: