14:24 | 10.01.12 | Նորություններ | 2640

Շուտով Հայաստանում Facebook-ի օգտատերերի թիվը կգերազանցի 250 000 հազարը

Երեւան: Մեդիամաքս: Socialbakers նախագծի տվյալներով, Հայաստանում Facebook-ի օգտատերերի թիվը վերջին 2 շաբաթվա ընթացքում աճել է 12.76%-ով:

Նախագծի տվյալներով, ներկայումս Facebook-ի օգտատերերի թիվը Հայաստանում կազմում է 242 140 մարդ:

Վերջին շաբաթում աճը կազմել է 8.16%:

Մեդիամաքսը նշում է, որ եթե աճի այս միտումը պահպանվի, հաջորդ շաբաթ Facebook-ի օգտատերերի թիվը Հայաստանում կգերազանցի 250 000-ի նիշը: