16:50 | 27.12.11 | Նորություններ | 2840
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հանդես է գալիս որպես Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա միջոցառումների աջակից:
Ընկերության աջակցությամբ մայրաքաղաքի բոլոր համայնքներում անցկացվում են համերգներ, ցուցահանդեսներ, մրցույթներ եւ այլ տոնական միջոցառումներ, հայտնել են ԱրմենՏել-ի մամուլի ծառայությունում:
«Մենք ուրախ ենք շնորհավորելու Երեւանի բնակիչներին գալիք տոների կապակցությամբ եւ մեր լուման ներդնելու քաղաքում տոնական տրամադրության ստեղծելուն: Ամանորն առանձնահատուկ տոն է եւ, կարծում եմ, վառ միջոցառումները լրացուցիչ դրական լիցքեր կհաղորդեն մեր համաքաղաքացիներին եւ հատկապես երեխաներին»- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ամանորյա միջոցառումները Երեւանում մեկնարկել են դեկտեմբերի 20-ին եւ կեզրափակվեն հունվարի 13-ին: Միջոցառումները կանցկացվեն մայրաքաղաքի բոլոր համայնքներում, իսկ դեկտեմբերի 31-ին, ժամը 22:00-ին Երեւանի կենտրոնում կմեկնարկի հիմնական միջոցառումը, որը կշարունակվի մինչեւ հունվարի 1-ի ժամը 3:00-ն: