17:20 | 15.12.11 | Նորություններ | 3330

ԱրմենՏել-ն առաջարկում է «Ինտերնետ-փաթեթներ» եւ «SMS-փաթեթներ»` «Էքսկլյուզիվ լայն» շարքի կորպորատիվ սակագնային փաթեթների բաժանորդներին

Երեւան/Մեդիամաքս/. «ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր հայտարարել է «Էքսկլյուզիվ լայն» շարքի կորպորատիվ սակագնային փաթեթների բաժանորդների համար «Ինտերնետ-փաթեթներ» եւ «SMS-փաթեթներ» ծառայությունների գործարկման մասին:  Ծառայությունները թույլ են տալիս ուղարկել/ստանալ տվյալների ծավալի եւ կարճ հաղորդագրությունների որոշակի քանակ ֆիքսված բաժանորդավճարի դիմաց եւ խնայել ավելի քան 80 տոկոս ինտերնետ-տրաֆիկի եւ ավելի քան 50 տոկոս SMS հաղորդագրությունների գծով:

Ակտիվացնելով «Ինտերնետ-փաթեթ 40» ծառայությունը հաճախորդը կստանա 40 ՄԲ ծավալ 800 դրամով, «Ինտերնետ-փաթեթ 100»` 100 ՄԲ 1600 դրամով, «Ինտերնետ-փաթեթ 240»` 240 ՄԲ 3000 դրամով եւ «Ինտերնետ-փաթեթ 440»` 440 ՄԲ 4000 դրամով: «SMS-փաթեթ 40», «SMS-փաթեթ 100», «SMS-փաթեթ 140» եւ «SMS-փաթեթ 240» ծառայությունների ակտիվացման դեպքում հաճախորդին տրամադրվում է դեպի Հայաստանի բջջային ցանցեր համապատասխան քանակի կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն, համապատասխանաբար 600, 1200, 1600 եւ 2200 դրամով:

«Կորպորատիվ գործընկերների հանդեպ հոգատարությունը միշտ գտնվում է Հայաստանի միասնական օպերատոր` «ԱրմենՏել» ընկերության ուշադրության կենտրոնում:  Հաշվի առնելով մեր հաճախորդների ցանկությունները, մենք առաջարկում ենք դարձնել գործարար հաղորդակցությունն ավելի հարմարավետ եւ մատչելի` տրամադրելով շարժական ինտերնետը եւ կարճ հաղորդագրությունները նոր, իջեցված սակագներով: Ծառայությունների փաթեթները թույլ են տալիս հաճախորդին ինքնուրույն կարգավորել սակագինը, ելնելով իր պահանջներից», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բաժանորդը կարող է միաժամանակ օգտագործել  եւ «Ինտերնետ-փաթեթները», եւ «SMS-փաթեթները»: Ծառայությունները կարելի է ակտիվացնել դիմելով Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ կամ Կորպորատիվ հաճախորդների ծառայություն: Ծառայությունն ակտիվացնելիս հաճախորդին տրամադրվում է փաթեթի ձեռք բերման օրվանից մինչեւ ամսվա վերջ ընկած ժամանակահատվածին համապատասխան ՄԲ-եր/SMS-ներ, իսկ յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում ընտրած փաթեթն ակտիվանում է ավտոմատ կերպով: Չօգտագործված մեգաբայթերի ծավալի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է մուտքագրել 0674006 հրահանգը, իսկ չօգտագործված կարճ հաղորդագրությունների քանակի վերաբերյալ` 0674004: