15:38 | 15.12.11 | Նորություններ | 3676

    Յուքոմը ու Յունիբանկը առաջարկում են համատեղ վարկային քարտ

    Երեւան/Մեդիամաքս/. Յուքոմ ինտերնետ պրովայդերը Յունիբանկի հետ համագործակցության շրջանակներում առաջարկում է իր հաճախորդներին UCOM-UNIBANK վարկային քարտը:

    «Քարտի միջոցով Ucom-ի բաժանորդները կստանան 100-ից 400 հազ. դրամ սահմանաչափով վարկային գծեր եւ ինտերնետային կապի ավելի մեծ արագություն»,- հայտնել են ընկերությունում: