16:11 | 21.11.11 | Նորություններ | 5018

Orange-ի օգնությամբ կահավորվել են Մալիշկա եւ Դավիթ Բեկ գյուղերի մարզասրահները

Երեւան/Մեդիամաքս/. Orange Հիմնադրամը եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի հեռավոր համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը:

Բարեգործական ծրագրերի շրջանակներում բացվել են երկու մարզադահլիճներ Հայաստանի հարավային մարզերում` մեկը Դավիթ Բեկ գյուղում (Սյունիք), իսկ մյուսը` Մալիշկա գյուղում (Վայոց Ձոր): Երկու մարզադահլիճներն էլ նախատեսված են ոչ միայն դպրոցականների, այլ ամբողջ համայնքի համար, ինչը թույլ ստեղծել տարբեր սպորտային խմբակներ եւ միջոցառումներ:

«Orange Հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում այն խնդիրները, որոնք վերաբերում են երեխաներին եւ խոցելի գյուղական համայնքներին, եւ սրանք առաջին մարզադահլիճները չեն, որոնց բացմանը մենք աջակցում ենք Հայաստանի մարզերում: Մալիշկան ունի նշանակալից սպորտային ավանդույթներ, իսկ մարզադահլիճի առկայությունը չափազանց կարեւոր է դրանք պահպանելու համար», ասել է Orange Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

Երկու ծրագրերի իրականացման համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է ավելի քան 8 միլիոն դրամ:

Ավելի վաղ Orange-ի աջակցությամբ մարզադահլիճներ էին բացվել Մարմաշենում (Շիրակ), Ջուջեւանում եւ Նոյեմբերյանում (Տավուշ):