13:27 | 21.11.11 | Նորություններ | 3104
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ու Հեռահաղորդակցման միջազգային միության համատեղ ծրագրի շրջանակներում այսօր Երեւանում բացվել է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ինտերնետ հասանելիության առաջին կենտրոնը:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ասել է, որ կենտրոնում կա 15 համակարգիչ: Նախարարի խոսքերով, անհրաժեշտ սարքավորումներով ապահովված կենտրոնը հնարավորություն է ընձեռում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ուսում ստանալ եւ հաղորդակցվել աշխարհի հետ:
Կենտրոնի այցելուները կարող են օգտվել Բրալի համակարգից եւ տեսաձայնային ռեժիմից: Կենտրոնը գործելու է անվճար:
Անհրաժեշտ սարքավորումներն անվճար տրամադրել է Հեռահաղորդակցման միջազգային միությանը: