ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն
17:48 | 17.11.11 | Նորություններ | 3796
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի Ազգային պատկերասրահն այսօր համալրվել է հայ ժամանակակից նկարիչների նոր աշխատանքներով: 62 աշխատանքների հանձնման արարողությունը տեղի է ունեցել պատկերասրահում` ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսի ավարտին, որի անցկացմանն օժանդակել էր ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ):
«Մեր կորպորատիվ սոցիալական քաղաքականության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում ազգային արժեքների պահպանմանն ուղղված ծրագրերի աջակցությունը: Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը կօգնի Անկախության գաղափարը եւ նշանակությունն ապագա սերունդներին փոխանցելուն», - նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: