17:22 | 15.11.11 | Նորություններ | 3407

ԱրմենՏել-ն իջեցրել է «SMS-փաթեթ» ծառայության գները

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի  բաժանորդների համար «SMS-փաթեթ» ծառայության գները նվազեցնելու մասին:

Ծառայությունը հաճախորդներին հնարավորություն է տալիս կառավարել ծախսերը, ձեռք բերելով 50, 100 կամ 300 ներցանցային SMS փաթեթներ:  Կախված ընտրված փաթեթից, նոր առաջարկում գները նվազեցված են մինչև 25%:  Այսպես, միացնելով «SMS-փաթեթ 50» ծառայությունը, հաճախորդը կստանա 50 SMS 450 դրամով, «SMS-փաթեթ 100»` 100 SMS 750 դրամով և «SMS-փաթեթ 300»` 300 SMS 1500 դրամով, հայտնել են ընկերության մամլո ծառայությունում:

«SMS-փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել զանգահարելով  0674N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող հաղորդագրությունների քանակն է (50,100 կամ 300): Փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: Ձեռք բերված SMS-ների կամ ծառայության գործողության ժամկետի սպառման դեպքում հաղորդագրությունների սակագինը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված հաղորդագրությունները տեղափոխվում են նոր փաթեթ: Մանրամասն տեղեկատվություն չօգտագործված  հաղորդագրությունների և SMS-հաշվեկշռի գործողության ժամկետի մասին կարելի է ստանալ զանգահարելով 0697 համարին կամ հավաքելով *106# հրահանգը: