16:15 | 11.11.11 | Նորություններ | 4211

Հայաստանն ԱՊՀ առաջին երկիրն է, որտեղ պաշտոնապես մեկնարկեց iPhone 4S-ի վաճառքը

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ն այսօր ներկայացրել է iPhone 4S սմարթֆոնը:

Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ասել է, որ Հայաստանն ԱՊՀ տարածքում առաջին երկիրն է, որտեղ պաշտոնապես մեկնարկում է iPhone 4S-ի վաճառքը:

Ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանն ասել է, որ “այս սարքի համար Orange-ը սահմանել է նաեւ հատուկ գներ”:

iPhone 4S-ը կարելի է ձեռք բերել Դոլֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլաններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում` iPhone 4S 16 Գբ սկսած 180 հազ. դրամից, iPhone 4S 32 Գբ` սկսած 240 հազ. դրամից եւ iPhone 4S 64 Գբ մոդելը` սկսած 290 հազ. դրամից: Առանց բաժանորդագրության պարտավորության գները կազմում են համապատասխանաբար 333 հազ. (16 Գբ), 390 հազ. (32 Գբ) եւ 450 հազ. (64 Գբ) դրամով:

iPhone 4S 500 սմարթֆոնները վաճառվում են Orange-ի 30 խանութներում: