15:02 | 10.11.11 | Նորություններ | 2258
Երեւան/Մեդիամաքս/. «Ակադեմիա» պատկերասրահում բացվել է Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որն անց է կացվում մեծ մարդասերի հոբելյանին նվիրված լայնածավալ տոնակատարությունների շրջանակում:
Ցուցահանդեսին ներկայացված է հայ դասական եւ ժամանակակից գեղանկարիչների 48 աշխատանք` նվիրված Նոբելյան մրցանակի դափնեկիր, բեվեռախույզ, գիտնական եւ հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին: Ցուցահանդեսի մուտքն անվճար է եւ բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ ներկայացված աշխատանքներին մինչեւ սույն թվականի նոյեմբերի 20-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` ՀՀ կառավարությունը, ՀԱԵ Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միավորումը եւ “Ակադեմիա” ցուցասրահը:
«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը կոչվում է «Ֆրիտյոֆ Նանսեն» եւ ներառում է ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները: