13:14 | 10.11.11 | Նորություններ | 4792

Ցուկերբերգ. Google-ը փորձում է ստեղծել իր «փոքր» Facebook-ը

Երեւան/Մեդիամաքս/. Պատասխանելով այն հարցին, թե որքանով հավանական է Apple, Google եւ Facebook խոշորագույն ընկերություններից մեկի հաղթանակը` Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (Mark Zuckerberg) նշել է, որ խուսափում է խոսել պատերազմի մասին Սիլիկոնային հովտի որոնողական հսկաների եւ խոշորագույն սոցիալական ցանցերի միջեւ:

Ինչպես գրում է 3Dnews.ru-ն, միաժամանակ Մարկ Ցուկենբերգը PBS-ի հետ հարցազրույցում ասել է, որ Google-ը իսկապես “փորձում է ստեղծել իր սեփական փոքր Facebook-ը»: