14:57 | 10.11.11 | Նորություններ | 1676

Տոնական առաջարկ. ամսական 25ԳԲ գերարագ ինտերնետ Orange-ից

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ի գործունեության մեկնարկի երկրորդ տարեդարձի առթիվ ընկերությունը տոնական նոր առաջարկ է պատրաստել ինտերնետի սիրահարների համար: Նոյեմբերի 10-ից մինչեւ դեկտեմբերի 10-ը բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմայի տոնական սակագնային պլանին 12 ամսով (10 000 դրամ ամսավճարով)` բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կստանան ամսական 25ԳԲ գերարագ ինտերնետ, 40 հաղորդագրություն բոլոր ուղղություններով, ինչպես նաեւ նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմ ընդամենը 1 դրամով:

Գերարագ ինտերնետը սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից 512 Կբ/վ ներբեռնման եւ 256Կբ/վ վերբեռնման արագությամբ:

Առաջին տարվա ավարտից հետո բաժանորդները կկսկեն ստանալ ամսական 12ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթ եւ կշարունակեն ստանալ բոլոր ուղղություններով ամսական 40 հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: