10:12 | 08.11.11 | Նորություններ | 2033

Կինոթատրոններում կցուցադրեն Սթիվ Ջոբսի հետ հարցազրույցը

Երեւան/Մեդիամաքս/. Սթիվ Ջոբսի հետ ավելի քան 15 տարի առաջ ձայնագրված հարզացրույցը կցուցադրվի ամերիկյան Landmark Theatres ցանցի կինոթատրոններում:

Ինչպես գրում է Lenta.ru-ն` վկայակոչելով Los Angeles Times-ը, հարցազրույցը նկարահանվել է հեռուստադիտողների 1996-ին առաջին անգամ ներկայացված \"Triumph of the Nerds: The Rise of Accidental Empires\" երեք սերիանոց վավերագրական ֆիլմի նյութերի նախապատրաստման ժամանակ:

Ֆիլմի հեղինակ Ռոբերտ Քրինջլին Ջոբսի հետ զրուցել է ավելի քան 1 ժամ, սակայն ֆիլմի վերջնական տարբերակում ընդգրկվել է միայն նրանց զրույցի 10 րոպեն:

Սթիվ Ջոբսի հետ հարզացրույցի ամբողջական տարբերակը ցուցադրվելու է կինոթատրոններում ընդամենը երկու օր` 2011-ի նոյեմբերի 16-ին եւ 17-ին:

 Ներկայումս Sony Pictures ընկերությունն աշխատում է Ջոբսի մասին պատմող գեղարվեստական ֆիլմի նկարահանման վրա: Ֆիլմը նկարահանվելու է Ուոլթեր Իզահակսոնի “Սթիվ Ջոբս” գրքի հիման վրա: Սա Ջոբսի մասին առաջին եւ միակ կենսագրականն է, որն արժանացել է Apple-ի հիմնադրի հավանությանը: