10:09 | 08.11.11 | Նորություններ | 1587

Նոր iPad-ը կթողարկվի գարնանը

Երեւան/Մեդիամաքս/. Հաջորդ տարվա գարնանը Apple-ը կթողարկի iPad պլանշետի նորացված տարբերակը, սակայն դա կլինի միայն կատարելագործված iPad 2-ը:

Ինչպես գրում է Vesti.ru-ն` վկայակոչելով DigiTimes-ը, iPad 3 նորարարությանը ստիպված կլինենք սպասել մինչեւ 2012-ի երրորդ եռամսյակ:

Նորացված iPad 2-ում կավելացվի մարտկոցի ինքնուրույն աշխատանքի ժամանակը, ընդ որում` սարքը կդառնա ավելի բարակ: Դիտորդները նշում են, որ iPad 2-ը շարունակում է  մնալ շուկայի տվյալ հատվածի ամենատարածված սարքը, այդ իսկ պատճառով էլ Apple-ն անիմաստ է համարում արագացնել նոր սերնդի պլանշետի թողարկումը: