Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը իջեցրել է HTC Flyer պլանշետային համակարգչի եւ Samsung Google Nexus S սմարթֆոնի գները:

HTC Flyer-ի գինը 370 հազ. դրամից նվազել է մինչեւ 279 հազ. դրամ, իսկ Samsung Google Nexus S-ը՝ 295 000-ց 245 000 դրամ, հայտնել են ընկերությունում:

«Սմարթ բոնուսի» չափը HTC Flyer պլանշետային համակարգչի համար կկազմի 139 500 դրամ, իսկ Samsung Google Nexus S սմարթֆոնի համար` 122 500 դրամ: Ապառիկ գնելու դեպքում եւս կգործեն նոր, ավելի մատչելի պայմաններ: