17:38 | 04.11.11 | Նորություններ | 2899

ԱրմենՏել-ն անդամակցել է Travelling Connect ծրագրին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) դարձել է Travelling Connect միջազգային ծրագրի բացառիկ գործընկերը Հայաստանում որին անդամակցում են այնպիսի հայտնի օպերատորներ ինչպիսիք են T-mobile-ը եւ Vodafone-ը:

Բոլոր այն օտարերկրացիները, ովքեր օգտվում են ռոումինգից եւ հանդիսանում են Travelling Connect ծրագրի մասնակից, գտնվելով ԱրմենՏել-ի ցանցում, կարող են ստանալ 1 մղոն կամ 1 բալ (կախված ընտրված ծրագրից) յուրաքանչյուր ելքային զանգի 1 րոպեի դիմաց: Հետագայում կուտակած միավորները նրանք կարող են օգտագործել այնպիսի ճանաչված ընկերություններում, ինչպիսիք են Hilton, Marriot, Alitalia, Royal Brunei Airlines, SN Brussels, Air France, KLM, Malaysia Airlines, TAP Portugal, THAI Airways-ը եւ այլն, հայտնել են ընկերության մամլո ծառայությունում:

«Այսուհետ մեր ցանցում ռոումինգ ծառայություններից օգտվողներին, մենք առաջարկում ենք ոչ միայն որակյալ կապ, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ցանց, հաճախորդների սպասարկման եւ տեղեկատվական շուրջօրյա ծառայություններ, այլ նաեւ բոնուսներ կուտակելու լրացուցիչ հնարավորություններ»,- նշել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Travelling Connect ծրագրի մասնակցությունն անվճար է: Մասնակից դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել www.travellingconnect.com կայքում: