Անտոն Նոսիկը, Աննա Զնամենսկայան եւ Դմիտրի Մեդվեդեւը
12:53 | 28.10.11 | Նորություններ | 5959
Երեւան: Մեդիամաքս: Վաղը կկայանա երրորդ վարպետության դասը Մեդիամաքս-ի Yerevan Web Meetings 2011 նախագծի շրջանակներում:
Վարպետության դասը կվարի ռուսական ինտերնետի «կնքահայրերից» մեկը համարվող Անտոն Նոսիկը: Նա կխոսի օնլայն լրատվամիջոցների պատմության եւ առաքելության մասին, կանդրադառնա սկսնակ նախագծերի /start-up/ խնդիրներին ու հեռանկարներին:
Անտոն Նոսիկը ստեղծել է այնպիսի հայտնի կայքեր, ինչպիսիք են Lenta.ru-ն, Gazeta.ru-ն, Vesti.ru-ն, Newsru.com-ը:
Բոլոր ցանկացողները կարող են հոկտեմբերի 29-ին, ժամը 14:00-ին մուտք գործել www.Itel.am կայք ու դիտել վարպետության դասի օնլայն հեռարձակումը (live streaming):
Yerevan Web Meetings 2011 նախագծի նպատակն է Հայաստանում ներկայացնել ցանցային բովանդակության ստեղծման եւ առաջխաղացման լավագույն արտասահմանյան փորձը: Նախագիծը Մեդիամաքսն իրագործում է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր հովանավորությամբ: