13:29 | 27.10.11 | Նորություններ | 2151

Apple-ը կներկայացնի “խելացի” հեռուստացույց

Երեւան/Մեդիամաքս/. Apple-ը պատրաստվում է թողարկել սեփական հեռուստացույցը, գրում է “Վեդոմոստին”` վկայակոչելով  Bloomberg-ը:

Նախագիծը գլխավորում է ինժեներ Ջեֆ Ռոբինը, ով մասնակցել է iPod-ի եւ iTunes երաժշտական խանութի ստեղծմանը: Նոր հեռուստացույցներում կհամատեղվեն ավանդական հեռարձակումն ու ինտերնետային տեսանյութերի դիտումը: Հեռուստացույցը հնարավոր կլինի կառավարել ձայնի օգնությամբ, ինչպես վերջին iPhone 4S-ը:

Հեռուստացույց թողարկելու Apple-ի ծրագրերի մասին ասվում է նաեւ Սթիվ Ջոբսի`օրերս լույս տեսած կենսագրության մեջ: Նա ուզում էր հեռուստացույցի հետ անել նույնը, ինչ ժամանակին արել էր համակարգիչների եւ հեռախոսների հետ` դարձնել դրանք պարզ եւ նրբագեղ, գրում է գրքի հեղինակ Ուոլթեր Այզեքսոնը: