13:25 | 27.10.11 | Նորություններ | 2060

Nokia-ն մշակել է ճկուն հեռախոսի նախատիպը

Երեւան/Մեդիամաքս/. Nokia-ն` Լոնդոնում անցկացվող Nokia World միջոցառման շրջանակներում ներկայացրել է ճկուն բջջային հեռախոսի նախատիպը` Nokia Kinetic-ը:

Ինչպես գրում է Cnews.ru-ն, սարքը պատրաստված է ճկուն պլաստիկ վահանակից եւ համալրված է ճկուն գունավոր OLED-դիսփլեյով: Ներսում կան չափիչներ, որոնք ճանաչում են սարքի ձեւախախտումները:

Կառավարման տարբերակները վահանակի ձեւախախտման օգնությամբ կարող են լինել շատ տարբեր, պնդում են Nokia-ում:

Nokia-ն առայժմ չի նախատեսում նախատիպը դարձնել կոմերցիոն արտադրանք: