15:49 | 27.10.11 | Նորություններ | 1396

Հոկտեմբերի 30-ին կկայանա միջոցառում՝ նվիրված հայերեն Վիքիփեդիայում կատարվող աշխատանքների ակտիվացմանը

Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 30-ին «Վիքիփեդիան դպրոցներում եւ համալսարաններում» նախագծի շրջանակներում կկայանա միջոցառում՝ նվիրված հայերեն Վիքիփեդիայում կատարվող աշխատանքների ակտիվացմանը։

Նախքան մեկնարկելը մասնակիցների համար կկազմակերպվի կարճ ներածություն Վիքիմեդիա հիմնադրամի նախագծերի, նպատակների, հատկապես Հայաստանում առկա խնդիրների ու նախագծերի վերաբերյալ։

Մասնակցությունը հաստատելու համար պետք է գրանցվել այստեղ. https://docs.google.com/spreadsheet/viewform?formkey=dFlqazFFUDhGVkJ0X09xQmpTVVVqMUE6MQ

«Վիքիփեդիա․ դպրոցներ եւ համալսարաններ» նախագծի հայկական շարժման վերաբերյալ տեղեկությունները հասանելի են այստեղ. http://improve.am/index.php?title=Wikipedia_project։

Միջոցառումը տեղի կունենա Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն Հիմնադրամում` ք․ Երեւան, Կ․ Ուլնեցու 58/1, 4-րդ հարկ: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 24-84-11 ext. 18 կամ (093) 354 384:

Կարդացեք նաեւ`  Yerevan Web Meetings. Երեւանում ներկայացվեցին Wikipedia-ի առջեւ կանգնած մարտահրավերները